
«Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է բանակցություններն Օբամեյանգի ներկայացուցիչների հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» չի հրաժարվում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու մտքից: Ինչպես պնդում է Daily Mirror,-ը, անգլիական ակումբն արդեն սկսել է բանակցությունները գաբոնցի հարձակվողի ներկայացուցիչների հետ: Հաղորդվում է, որ 26-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը կարող է կազմել 60 մլն ֆունտ ստեռլինգ:
Գերմանական Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգն անցկացրել է 25 հանդիպում, խփել է 22 գոլ և կատարել է 5 արդյունավետ փոխանցում: Ինչպես նաև, Եվրոպայի լիգայում անցկացրած 12 խաղերում հարձակվողը դարձել է 10 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը