Բաժիններ՝

«Մենակ մեր դիակի վրայով. գան մեր տաղավարները հանելու, առաջինն իրանց, հետո իմ վրեն բենզին կլցնեմ, կվառեմ»

«Ասպարեզ»-ը գրում է. «-Մեր խնդիրը մեզ Գյումրու շուկայի տարածքից վտարելուն է վերաբերում: Վճիռը կայացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, կաշառված Մեխակ Գեւորգյանը: Նա դատավճիռը ներկայացրեց, որ մենք պետք է ազատենք շուկայում մեր զբաղեցրած տարածքը, որը պետք է տրվի պարտապանին, մի օլիգարխի՝ Ռուդիկ Խոջոյանին (Շարամ):

Նա ուզում է մեր տաղավարների զբաղեցրած 180 քմ տարածքը, որն իր տարածքի հետ անմիջապես ոչ մի կապ չունի: Մեր տաղավարները գտնվում են Շահումյան-Մայակովսկի խաչմերուկում: 20 ընտանիք զբաղվում է մանրածախ առեւտրով, ամեն մեկի տանն էլ ծերեր եւ երեխաներ կան: Այժմ ամեն տաղավարից ամսական 800.000 դրամ գումար են ուզում, իսկ այն տաղավարները, որոնք արդեն վերցրել են, մեկ տարի է, ինչ դատարկ վիճակում են գտնվում: Ինչի՞ հիման վրա պետք է Բալասանյանն ու Խոջոյանը վերցնեն: Որի՞ հոր հողն է` չգիտեմ: Իրենց նման մի քաղաքացի էլ ես եմ: Ես էլ ընտանիք կպահեմ, ընչի՞ պետք է տամ իրանց: Վարդան Ղուկասյանը տաղավարները 25 տարով, վարձակալական հիմունքներով մեզ էր տվել: Դա արվել է օրենքով, կադաստրով,-«Ասպարեզի» հետ զրույցում իր բողոքն արտահայտեց Գյումրու շուկայի վաճառականներից մեկը:

Վաճառականներից մեկ ուրիշն էլ նշեց, որ իրենց խնդիրը բարձրաձայնելու նպատակով քաղաքապետարան էլ են գնացել, որպեսզի մտնեն Ս. Բալասանյանի մոտ, սակայն ամեն անգամ մի պատճառաբանությամբ իրենց ներս չեն թողել:

-Եթե մենք դուրս չգանք տաղավարներից, մեզ պետք է ուժով դուրս հանեն: Մարդիկ ինչու՞ համար կինքնահրկիզվին, քանի որ ապրելու հնար չունին: Մենք չենք հանձնվի, իրանց մե տարածքմ էլ չենք տա, մենակ մեր դիակի վրայով,-ասաց վաճառականներից մեկ ուրիշը:

Մյուսն էլ վրդովված բողոքեց.

-Բենզինն առել, դրել եմ մեր խանութը: Գան մեր տաղավարները հանելու, առաջինն իրանց, հետո էլ իմ վրեն բենզին կլցնեմ, կվառեմ: Արյան հեղեղ կլինի, բայց ո՛չ Բալասանյանը, ո՛չ Խոջոյանը տաղավարները չեն ստանա: Ընչի՞, իրանք կարող են հաց ուտել, մենք էլ խոտ պետք է ուտե՞նք: Ես մե սանտիմետրմ տարածք նպատակ չունեմ տալ պարոն Բալասանյանին. Պիվի գործարանները՝ Ախալքալաքներից հետ, ունի, թող կշտանա: Ինքն էլ երեխա ունի, ես էլ: Բալասանյան, մեշոկմ փողը տվիր, ընտրվար, ես չունիմ փող, ի՞նչ էնեմ: Ելնիմ, քաղքից էրթա՞մ, բա արտագաղթից կխոսաք: Բա կարտագաղթեմ, մնամ էս չուչելների հետ, ի՞նչ էնեմ: Կաշառել են լրագրողներին: Կզանգենք, դատերի ժամանակ չեն գա»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս