
Բրյուսելի ոստիկանությունը որոնում է տեսախցիկների վրա պատկերված տղամարդուն

Բելգիայի ոստիկանությունը հայտարարել է տղամարդու հետախուզության մասին, որին ֆիքսել են Բելգիայի «Զավենտեմ» օդանավակայանի տեսահսկման սարքերը: Նա կասկածվում է Բրյուսելի օդանավակայանում ու մետրոներում պայթյունների իրականացման մեջ, որոնք խլել են նվազագույնը 34 մարդու կյանք, հայտնում է BBC-ն:
Տղամարդուն տեսախցիկները նկարել են, երբ նա մինչ պայթյունները երկու այլ տղամարդկանց հետ քայլում է սայլակների վրա դրված ճամպրուկներով:
Բելգիայի դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ տղամարդու երկու ուղեկիցներն իրենց պայթեցրել են՝ գործողության դնելով մահապարտ ահաբեկչի գոտիները:
Հիշեցնենք, որ Բրյուսելի մետրոյի ու օդավակայանի պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ-ը: