
Bluetooth-լրակազմը զարդարել են 152000 եվրո արժողությամբ 300 ադամանդներով

Ֆրանսիայի Ouvri ոսկերչական ընկերությունը թողարկել Է bluetooth-լրակազմը կանանց համար: Այն ստեղծելիս օգտագործվել է գրեթե 300 ադամանդ, եւ գաջեթի արժեքը գնահատվում է 152 հազար եվրո:
Մոդելն ստացել է Girandole անվանումն՝ ի պատիվ XVII դարում Եվրոպայում ժողովրդականություն վայելող զանգվածեղ զարդերի: Ոսկերչական լրակազմի դիզայնը կրկնում է արքայադուստր Իզաբելի՝ Ֆրանսիայի Լյուդովիկոս XV թագավորի դստեր ականջօղերը: Պատյանը պատրաստված է սպիտակ ոսկուց, դրա վրա զետեղված ադամանդներից մեկը կշռում է 2,5 կարատ: «Ես ձգտել եմ ստեղծել աքսեսուար ժամանակակից գործարար կանանց համար, որոնք միշտ մնում են կապի մեջ եւ մինչեւ մանրուքները լավ մտածում են իրենց կերպարի մասին»,- մեկնաբանել է ընկերության գլխավոր դիզայներ Իննա Բիտոնը:
Լրակազմը միացվում է ձայնային հրահանգների միջոցով եւ հանդերձված է աղմկակլանման տեխնոլոգիայով: Սարքն անընդհատ աշխատում է մինչեւ 6 ժամ: