Բաժիններ՝

Բրյուսելում տարհանել են խորհրդարանի շենքում և վարչապետի գրասենյակում գտնվող մարդկանց

Բելգիայի մայրաքաղաքում տարհանել են երկրի վարչապետի գրասենյակի եւ Բելգիայի համերկրային խորհրդարանի շենքերում գտնվող մարդկանց: Այդ մասին հայտնել է Belga գործակալությունը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարությունն իր աշխատակիցներին պատվիրել էր չլքել աշխատատեղերը եւ տները Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյի երկու կայարաններում իրականացված պայթյուններից հետո: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:

Եվրախորհրդարանի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ի օրենսդիր մարմինն աշխատում է սովորական ռեժիմով:

Ավելի վաղ մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում եւ մետրոյում: Բելգիայի իշխանություններն այդ պայթյուններն արդեն որակել են որպես ահաբեկչական գործողություն. երկրում տագնապի մակարդակը բարձրացվել Է մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031