
«Մենք ցնցված ենք Բրյուսելում իրականացված հարձակումների առնչությամբ». ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել Բելգիայի ժողովրդին` Բրյուսելում մարտի 22-ին որոտացած պայթյունների առնչությամբ: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել «Թվիթեր»-ի միկրոբլոգում:
«Մենք ցնցված ենք Բրյուսելում իրականացված հարձակումների առնչությամբ: Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Բելգիայի ժողովրդին: Մեր մտքերը զոհերի ընտանիքների և ընկերների հետ են»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: