Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը քննադատել է Լուի Վան Գալին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Դեյվիդ Մեյը «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք խաղից առաջ քննադատել է ընթացիկ մրցաշրջանում Լուի Վան Գալի գլխավորությամբ թիմի անցկացրած պասիվ խաղը:

«Ես կգերադասեի 0:3 հաշվով պարտությունը, քան ձանձրալի ոչ ոքին: Ես կուշտ եմ «0»-ներից, եկեք բացվենք և խաղանք: Ինձ դուր եկավ այն, թե ինչպես «Մանչեսթեր Յունայթեդը» խաղաց Եվրոպայի լիգայում «Լիվերպուլի» դեմ: «Մանչեսթեր Յունայթեդի» բնորոշ հատկանիշը միշտ եղել է հարձակողական ֆուտբոլը: Բավական է ձեռքերը ծալած նստել և մտածել, որ վաստակած 1 միավորը գերազանց արդյունք է»,- ասել է Մեյը ակումբային հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031