
Անտոնիո Կոնտեն «Չելսիի» համար ցանկանում է գնել Արթուրի Վիդալին

Իտալացին դեռ չի դարձել «կապույտների» գլխավոր մարզիչը, բայց արդեն պլանավորում է ձեռքբերումները:
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, այն բանից հետո, երբ իտալացին կգլխավորի «Չելսին», Վիդալը կդառնա Անտոնիո Կոնտեի գլխավոր նպատակներից մեկը: Եվս մեկ ֆուտբոլիստ, ով կարող է լրացնել «Չելսիի» կազմը Կոնտեի գալով, Լեոնարդո Բոնուչին է:
Ըստ Վիդալի խոսքերի՝ ինքը միշտ լավ է վերաբերվել Կոնտեին և հաճույքով կվերադառնա իտալացու հետ աշխատանքին:
Այս շաբաթ Կոնտեն հաստատել է, որ Եվրո-2016-ից հետո կհեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, քանի որ ցանկանում է վերադառնալ ակումբային աշխատանքի:
Անտոնիո Կոնտեն և Արթուրո Վիդալը միասին աշխատել են «Յուվենթուսում» 2011-2014թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը