Բաժիններ՝

Ալիևը համաներել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մի մասին

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաներման մասին հրամանագիր է ստորագրել, որով ազատ է արձակվել երկրի շուրջ 100 քաղբանտարկյալների մի մասը, տեղեկացնում է contact.az-ը։

Նրանց թվում են Nida շարժման ղեկավարներ Մոհամմեդ Ազիզովը, Ռաշադաթ Ախունդովը և Ռաշադ Հասանովը։

Ալիևը համաներում է շնորհել նաև «Մուսավաթ» կուսակցության ղեկավարի տեղակալներ Թոֆիկ Յագուբլուին և Յադիգար Սադըգլիին, իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովին, Թալե Խասմամեդովին, Անար Մամեդլիին և Հիլալ Մամեդովին:

Ազատ են արձակվել նաև ընդդիմադիր Նեյմաթ Փանախլըն, բլոգեր Օմար Մամեդովը, խղճի բանտարկյալ Սիրաջ Քերիմլին, լրագրող Փարվիզ Հաշիմլին, Ադրբեջանի նախագահի գործերի նախկին ղեկավար Ակիֆ Մուրադվերդիևը։

Ընդհանուր առմամբ, համաներվել է 148 մարդ, նրանցից 137-ն ազատ են արձակվել պատժի կրման ժամկետից, 6-ը՝ ուղղիչ աշխատանքների կատարման ժամկետներից, 5-ը՝ տուգանքներ վճարելուց։

Հիշեցնենք, որ այսօր ազատ է արձակվել նաև Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Դատարանը նրա 6 տարով ազատազրկումը փոխարինել է պայմանական 5 տարի ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել է Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց:

Միրկադիրովը մեղադրվում էր Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ: Միրկադիրովը կտրականապես հերքում էր իրեն ուղղված մեղադրանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս