Բաժիններ՝

Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովն ազատ է արձակվել բանտից

Բաքվի Վճռաբեկ դատարանն այսօր որոշում է կայացրել ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով, հայտնում է contact.az-ը:

Դատարանը նրա 6 տարով ազատազրկումը փոխարինել է պայմանական 5 տարի ազատազրկմամբ:

Հիշեցնենք, որ «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել է Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց:

Միրկադիրովը մեղադրվում էր Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ: Միրկադիրովը կտրականապես հերքում էր իրեն ուղղված մեղադրանքները:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավելի վաղ նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ նա պատիժը կրելու էր խիստ ռեժիմի բանտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031