«Հատկապես Ազգային ժողովում արտահայտվելուց պետք է բոլորը զգուշանան». Սուքիաս Ավետիսյանը՝ ԱԺ-ում պատգամավորների հայհոյախառն լեզվակռվի մասին

«Եթե կա փաստ, ու այդ փաստը հիմնավորվում է, Հանձնաժողովը համարում է դա էթիկայի խախտում, այլ լիազորություն հանձնաժողովին վերապահված չէ»,- այսօր Ազգային ժողովում խոսելով երեկ նիստերի դահլիճում տեղի ունեցած լեզվակռվի մասին՝ այս մասին ասաց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ երեկ հայհոյախառն  բուռն լեզվակռիվ տեղի ունեցավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանի ու Կարեն Ավագյանի միջև:

«Համենայն դեպս, ցանկացած մարդ ինքն է որոշում՝ ինչ բառ օգտագործի: Կարծում եմ, որ հասարակական վայրերում, հատկապես՝ Ազգային ժողովում, արտահայտվելուց պետք է բոլորը զգուշանան»,- նշեց Ս. Ավետիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031