2016թ. կանխատեսվում է ՌԴ բյուջեի 5,5%-ի չափով դեֆիցիտ. Ալեքսեյ Կուդրին
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար, «Քաղաքացիական նախաձեռնություններ» կոմիտեի նախագահ Ալեքսեյ Կուդրինը կանխատեսել է, որ 2016 թվականին Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը կկազմի 5,5%՝ չհաշված կենսաթոշակների հաշվարկման ինդեքսը: Այս մասին նա հայտարարել է Ռուսական կենսաթոշակային VII կոնգրեսի ժամանակ, հայտնում է RNS-ն:
«Բյուջեի դեֆիցիտը այս տարի, առանց հավելյալ ինդեքսացիայի, բարձր կլինի 5%-ով, գուցե կազմի 5,5%»,- ասել է նա:
Կուդրինը հիշեցրել է, որ կառավարությունը խոստացել է ամեն ջանք գործադրել՝ տարվա երկրորդ կեսին կենսաթոշակների հավելյալ ինդեքսացիայի համար: Միաժամանակ, նա հիշեցրել է նավթի 1 բարելը 50 դոլար մակարդակի կանխատեսման մասին: «Փաստացի, իրավիճակը մեզ մոտ վատ է»,- նշել է նա:
Կուդրինի կարծիքով՝ 2017թ. մակրոտնտեսական ցուցանիշները այնպիսին կլինեն, ինչպիսին 2016թ.: «Ինֆլյացիան» ավելի բարձր կլինի, քան պլանավորված է»,- նշել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարը: