Բաժիններ՝

Քրդական խմբավորումն ստանձնել է Անկարայի ահաբեկչության պատասխանատվությունը

Քրդական «Քուրդիստանի ազատության ճուռակներ» խմբավորումն ստանձնել է մարտի 13-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: Ինչպես հայտնում է TASS-ը, այս մասին տեղեկությունը հրապարակված է այդ խմբավորման կայքում:

Հիշեցնենք, որ հենց այդ խմբավորումն էր իրականացրել փետրվարի 17-ին Անկարայում իրականացրած ահաբեկչությունը, որին զոհ էր գնացել 28 մարդ, ավելի քան 80 մարդ տուժել էր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Hürriyet-ը, հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ին, Անկարայի պայթյունի հետևում կանգնած է Կարսի բնակիչ, 1992թ. ծնված Սեխեր Չաղլա Դեմիրը, որը 2013-ից եղել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամ: Հաղորդվել է, որ կին մահապարտը պատրաստություն է անցել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներում, որոնց Անկարան նույնպես ահաբեկիչներ է համարում:

Հիշեցնենք, որ Անկարայի ավտոբուսի կանգառներից մեկում, որը գտնվում է Թուրքիայի վարչապետի աշխատավայրի մոտ` Գյուվեն այգու մոտակայքում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ այրվել էր մեկ ավտոբուս: Զոհերի թիվը 37-ն է, ավելի քան 120 մարդ տեղափոխվել էր Անկարայի հիվանդանոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս