«Մենք շատ քիչ ժամանակ ունենք, ժողովո՛ւրդ». Արամ Մանուկյան

«Մենք շատ քիչ ժամանակ ունենք, ժողովո՛ւրդ, կա՛մ այս մեկ ամսվա ընթացքում միասնական դիրքորոշման ենք գալիս, կա՛մ ձախողում ենք ամբողջ գործընթացը»,- հանրային քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի «չար ձեռքով» մեր ժողովուրդն այլևս չի ունենալու նախագահ և առաջիկա՝ ուղիղ մեկ տարի հետո անցկացվող ընտրությունը պառլամենտական է՝ գումարած նախագահահական. «Ելնելով այս կարևորությունից և արձանագրելով այն, որ երբեք Հայաստանում այսքան կոնսոլիդացիա չի եղել, այս օրենքի իրավիճակը բարելավելու համար մենք այս պատմական շանսը եթե բաց թողեցինք, ուրեմն՝ մեղավորը մենք ենք»:

Ըստ նրա՝ երբեք քաղաքացիական խմբերը, հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը և միջազգային կառույցները այսքան միասնական չեն եղել. «Մենք այսօր հանդիպել ենք Վենետիկի հանձնաժողովին, հանդիպել ենք տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներին, աշխատող դեսպանատներին, բոլորը շատ լավ են արձանագրում Հայաստանի քաղաքական և քաղաքացիական խմբերի աշխատանքը:

Ուստի՝ ավելի շատ կարևոր է ոչ միայն օրենքների նշված թերությունների բարելավումը, այլ դու միասնականությամբ ինչ ես ներկայացնում: Որպեսզի իշխանության թակարդը չընկնենք, մենք պետք չէ՝ երեք հարյուր հատ առաջարկ ներկայացնենք, երեք հարյուրից երկու հարյուր իննսունհինգն չընդունի և ներկայացնի աշխարհին, որ ինքը երկու հարյուր իննսունհինգ առաջարկ ընդունել է: Այն առաջարկները, որոնք ներկայացվում են, բոլորը կարևոր են՝ գենդերը, փոքրամասնությունները, գույնը, ցանկացած բան, որ կարող եք ասել: Ա. Մանուկյանն առաջարկում է դրա փոխարեն ներկայացնել 3-5 առաջարկություններ, դրանք ներկայացնել միջազգային կազմակերպություններին: Ըստ նրա, այդպես հնարավոր կլինի ստանալ միջազգային կազմակերպությունների աջակցությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս