«Ապատեղեկատավություն են». Վահան Բաբայան

«Դա ապատեղեկատվություն է, նման մտադրություն չունեմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը մտադիր է անդամակցելու Վարդան Օսկանյանի ստեղծվելիք կուսակցությանը:

Լուրերը, թե նա պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել, Բաբայանը նույնպես հերքեց՝ ասելով, որ նման բան չկա, դա էլ է ապատեղեկատվություն. «Բոլոր լուրերը, որոնք վերջին շրջանում կարդում եմ իմ մասին, ապատեղեկատվություն են»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ միանաք ՀՀԿ-ին՝ Վ. Բաբայանն այսպես արձագանքեց. «Կխնդրեի այդ տարատեսակ լուրերը դադարեցնենք և զբաղվենք մեր գործերով, ժամանակն ամեն ինչ կդնի իր տեղը»:

Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս