«Մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել Հայաստանին». Լևոն Զուրաբյանը կիսվեց իր տպավորություններով՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների վերաբերյալ

«Մեր կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է զերծ մնա որևէ մեկնաբանության կամ կարծիքի հրապարակումից՝ մինչև բանակցությունների ներքին ընթացքն ավարտված չէ», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովի անդամները հանդիպում են Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ լսելու Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նրանց առաջարկներն ու դիտարկումները:

Լ. Զուրաբյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ինքը բարձրաձայնել է Ընտրական օրենսգքրի նախագիծն առանց ընդդիմության հետ քննարկման հանձնաժողով ուղարկելու հարցը:

Նա նշեց, որ հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ խոսել են նաև ընտրությունից հետո ցուցակների հրապարակման մասին:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք վստահո՞ւմ եք Վենետիկի հանձնաժողովի անդամների անաչառությանը և օբյեկտիվ գնահատակններին, որոնք կարող են հնչել, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց.

«Մենք առաջին անգամ ենք հանդիպում նրանց հետ և որևէ հիմք չունենք նրանց վստահելու կամ չվստահելու: Կարող եմ ասել իմ տպավորությունները՝ հետաքրքրված մարդկանց դիտարկումներ են, մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել Հայաստանին, բայց սա ընդամենը տպավորություն էր»:

 

Տեսանյութեր

Լրահոս