Բաժիններ՝

Լուի Վան Գալի հեռացման դեպքում «ՊՍԺ»-ի մարզիչ Լորան Բլանը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Մանչեսթերում հնարավոր աշխատանքի համար Մոուրինիոն մրցակից ունի:

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե Լուի Վան Գալը հեռացվի իր պաշտոնից: Այդ մասին հաղորդում է Daily Star-ը:

Ըստ պարբերականի տվյալների, եթե հոլանդացին հեռանա ամռանը, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կքննարկի նաև «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի և Լուի Վան Գալի օգնական Ռայան Գիգզի թեկնածությունները:

Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում փարիզեցիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչի նկատմամբ, ում պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:

Լորան Բլանը ընթացիկ մրցաշրջանում «ՊՍԺ»-ին դուրս է բերել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, ինչպես նաև արդեն նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս