Չինացիները 19 օրում կառուցել են 57-հարկանի Mini Sky City երկնաքերը
Չինացի շինարարները հերթական անգամ զարմացրել են աշխարհին բարձրահարկեր կառուցելու իրենց ռեկորդային արագությամբ: Վերջերս նրանք ավարտել են 57-հարկանի Mini Sky City երկնաքերի շինարարությունը, որը կառուցվել է չափազանց սեղմ ժամկետներում՝ ընդամենը 19 օրում, հայտնում է novate.ru-ն:
Mini Sky City-ն կառուցել է Broad Sustainable Building կորպորացիան, որն օգտագործել է տների հավաքման տեխնոլոգիան: Այդ ընկերության գաղտնիքն այն է, որ հնարավորինս արագ են նախապատրաստվում կոնստրուկցիայի տարրերն առանձին քաղաքային հարթակներում, ինչպես նաև՝ անսխալ լոգիստիկական գործընթացն է:
Նման մոտեցման դեպքում շինարարությունը վերածվում է տեխնիկական ձևականության ու շատ ժամանակ չի խլում: Քաղաքը կառուցվել է Չինաստանի Չանշա քաղաքում:
Շենքի վերջնական շահագործումից հետո երկնաքերում կլինի 800 բնակարան, ինչպես նաև գրասենյակային տարածք՝ 4 հազար մարդու համար:
Շենքը, ի տարբերություն Չանշայի մյուս քաղաքների, կտարբերվի «կանաչ տեխնոլոգիաների» կիրառմամբ, այդ թվում՝ օդի մաքրման եռակի համակարգով ինչպես՝ շենքի ներսում, այնպես էլ՝ դրսում: