Մոնիկա Բելուչիի շքեղ տեսքը Մայամիի կինոփառատոնին
Մոնիկա Բելուչին մասնակցել է Մայամիի միջազգային կինոփառատոնին, որտեղ կայացել է «Վիլ-Մարի» (Ville-Marie) ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը ներկայացրել է 51-ամյա աստղը, ով նախագծում մարմնավորել է գլխավոր հերոսուհուն, հայտնում է spletnik.ru-ն:
Դերասանուհին ընտրել է իրեն բնորոշ՝ սովորական ոճի զգեստ, գաղտնիք չէ, որ հայտնի իտալուհին պաշտում է մուգ երանգներով՝ կանացի կազմվածքն ընդգծող զգեստները:
Կանադացի Ռեժիսոր Գի Էդուայի «Վիլ-Վարի» դրաման լայն վարձույթ է դուրս եկել դեռ անցած տարվա աշնանը:
Բելուչին ֆիլմում մարմնավորում է ֆրանսիացի դերասանուհի Սոֆիին, ով փորձում է հարաբերությունները կարգավորել որդու հետ: