
Ջոլին և Փիթն իրենց լոնդոնյան առանձնատան համար ամսական 21 հազար դոլար են վճարում. ԶԼՄ-ներ

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն իրենց լոնդոնյան բնակարանի համար ամսական վճարում են 21 հազար դոլար, հայտնում է US Weekly-ն՝ հղում կատարելով աղբյուրին:
Տեղեկությունների համաձայն՝ արտիստները երեխաների հետ Մեծ Բրիտանիա են տեղափոխվել փետրվարի վերջին:
Առանձնատունը գտնվում է Թեմզայի ափին: Ինչպես հայտնում է աղբյուրը, դա հիանալի տուն է «Սպիտակ տան» ոճով, որն ունի 8 ննջարան, ինչպես նաև՝ փակ լողավազան և մարզասրահ:
Նշվում է, որ հայտնի ընտանիքը Լոնդոնում կանցկացնի նվազագույնը կես տարի: Փիթը նկարահանվելու է «Z աշխարհների պատերազմը» ֆիլմի սիքվելում, իսկ Ջոլին կենտրոնանալու է քաղաքականության վրա: