Բաժիններ՝

«Աստղային պատերազմների» 8-րդ էպիզոդի նկարահանումները կանցկացվեն Իռլանդիայում

«Աստղային պատերազմներ. Էպիզոդ VIII» -ի նկարահանումները կանցկացվեն Իռլանդիայում, հայտնում է Irish Examiner-ը:

Նշվում է, որ կինեմատոգրաֆիստները Դոնեգոլ դքսության Մալին-Հեդ հրվանդան կգնան:

Տեղեկությունների համաձայն՝ այդ գեղատեսիլ վայրերը հայտնվել են LucasFilm-ի ու Disney-ի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, իսկ տեղի մի շարք հյուրանոցներն ու B&B հյուրանոցները պատվիրված են մայիս ամսվա համար:

Որոշ տվյալների համաձայն՝ ֆիլմի ներկայացուցիչները գաղտնի այցելել էին Մալին-Հեդ դեռ 2015թ. հոկտեմբերին ու ակնարկել, որ տեղանքը հարմար է Լյուկ Սքայուոկերի «գաղտնի ապաստարանի» համար:

Ֆիլմի 8-րդ էպիզոդի նկարահանումները մեկնարկել են փետրվարի 15-ին, Լոնդոնի Pinewood Studios-ի տաղավարներում: Ֆիլմի սցենարիստ ու ռեժիսոր Ռայան Ջոնսոնը շարունակում է սյուժետային գիծը, որը ներկայացված էր նախորդ սագայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս