Կցանկանայի, որպեսզի Մեսսին խաղար մինչև 40 տարեկանը. Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել այն մասին, թե ինչ տևողություն կունենա Լիոնել Մեսսիի կարիերան:
«Ես մարզիչ եմ և կարծում եմ, որ լավ մարզիչ եմ: Բայց կախարդ չեմ: Լիոնել Մեսսին կլինի մեծագույն ֆուտբոլիստ այնքան ժամանակ, ինչքան ինքն ուզի, բայց վաղ թե ուշ յուրաքանչյուրի համար գալիս է ժամանակ, երբ տարին իրենն ասում է:
Ես կցանկանայի, որպեսզի նրա հետ դա չկատարվեր մինչև 40 տարեկանը, բայց ես չունեմ գիտական հիմքեր, որպեսզի խոսեմ նման բաների մասին»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը