Բաժիններ՝

Կատուն ընկերացել է նորածնի հետ մինչև փոքրիկի լույս աշխարհ գալը

Պանդա անունով կատվի նկարները, որը քնքշություն է ցուցաբերում դեռևս լույս աշխարհ չեկած փոքրիկի նկատմամբ, գրավել են համացանցի հազարավոր օգտատերերի սիրտը, հայտնում է Mashable-ը:

Թեև մարդիկ սովորաբար իրենց տնային կենդանիներից խանդ են ակնկալում իրենց ապագա փոքրիկների նկատմամբ, հանդիպում են նաև անսովոր հավատարմության դեպքեր:

Լիել Ասսայագը դեռևս հղիության ժամանակ էր լուսանկարներ տեղադրում իր որովայնը գրկած կատվի մասնակցությամբ: Որդու՝ Շոնի ծնունդից հետո կենդանին շարունակում է նույն ընկերասիրությունը ցուցաբերել տղայի նկատմամբ:

Ինչպես պատմել է տիրուհին, իր բոլոր կատուներն էլ սիրով են ընդունել ընտանիքի նոր անդամին, սակայն Պանդայի ու Շոնի կապն ավելի հուզիչ է:

1770478

1770481

1770480

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031