Բաժիններ՝

Գիտնականները պարզել են բրիտանացի խորհրդավոր նկարիչ Բենքսիի ինքնությունը

Լոնդոնի համալսարանի՝ Մարիա թագուհու քոլեջի գիտնականները կարողացել են բացահայտել գծանկարիչ Բենքսիի ինքնությունը: Նա Բրիսթոլի հանրային դպրոցի շրջանավարտ Ռոբին Քանինգեմն է: Հեղինակների հետազոտությունը հրապարակվել է Spatial Science հանդեսում: Այս մասին հաղորդել է The Independent հրատարակոււթյունը:

Իրենց աշխատության մեջ գիտնականներն օգտագործել են աշխարհագրական պրոֆիլավորումը, որը թույլ է տալիս կատարել մարդու ինքնության հաշվարկում այն վայրերում, ուր նա առավել հաճախ Է այցելում: Մասնագետները վերլուծել են շուրջ 140 վայր Լոնդոնի եւ Բրիսթոլի փողոցներում, որտեղ կարելի էր տեսնել նկարչի գործերը:

Պարզվել է, որ այդ վայրերը համընկնում են այն բարերի, ֆուտբոլի դաշտերի եւ տան հասցեների հետ, որտեղ հաճախ ներկա է եղել Քանինգեմը: Այն, որ նա է խորհրդավոր նկարիչը, սկսել էին կասկածել տակավին 2008 թվականին: Մասնավորապես, համարվում էր, որ նկարչի իսկական անունը Ռոբերտ է կամ Ռոբին:

Շատ փորձագետների կողմից Բենքսին համարվում է համաշխարհային սթրիթ-արտի եւ քաղաքական ակտիվիզմի առավել ցայտուն ներկայացուցիչը: Նկարչի աշխատանքներն իրենցից ներկայացնում են գծանկարչական գործեր՝ ստորագրված Բենքսի կեղծանվամբ: Նկարչի որոշ գործեր գնահատվում են մեկ միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս