Ազատվեք եղունգների սնկերից

Եղունգների սնկային հիվանդությունը տհաճ երևույթ է: Բացի այդ, այն կարող է մի քանի լուրջ հետևանքների հանգեցել: Սունկը վերացնելը կարող է չափազանց բարդ լինել, քանի որ սինթետիկ դեղերն այդքան էլ արդյունավետ չեն, հետևաբար` սունկը մնում է և ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում: Այնուամենայնիվ, գոյություն ունի այս խնդրի բնական լուծում: Այն բաղկացած է երկու բաղադրիչներից, որոնք կարելի է գտնել յուրաքանչյուր խոհանոցում:

Ե՛վ խնձորի քացախը, և՛ սոդան վաղուց հայտնի են ժողովրդական բժշկության մեջ: Շատ պաթոգեններ, ներառյալ՝ սնկերը, դիմակայում են միայն որոշակի pH-ի դեպքում: Քացախը շատ թթվային է, մինչդեռ սոդան` ոչ այդքան: Սա օգնում է վերացնել պաթոգեն pH-ը՝ բուժելով եղունգները: Լավագույն արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ոտքերը թրջել քացախի և սոդայի մեջ: Իսկ դրա համար ձեզ անհրաժեշտ է՝

  • Խնձորի քացախ
  • Սոդա
  • Տաք ջուր

Տարայի մեջ լցրեք խնձորի քացախ, այնքան քանակությամբ, որ ծածկվեն եղունգները: Ապա ոտքերը պահեք մեջը 20 րոպե: 20 րոպե անց ոտքերը հանեք ջրից և լավ չորացրեք: Ապա տարայի մեջ լցրեք այնքան տաք ջուր, որ եղունգները ծածկվեն: Եվ ևս 20 րոպե ոտքերը թրջեք ջրի մեջ: Ապա ավելացրեք մոտավորապես կես բաժակ սոդա: Թողեք ոտքերը մնան ևս 15-20 րոպե: Վերջում կրկին չորացրեք ոտքերը: Օրական որքան կարող եք՝ հաճախ կրկնեք այս գործողությունը:

Պրոցեդուրայի ընթացքում ոտքերը պետք է չոր և մաքուր պահել, այնպես որ, խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով մաքրել և չորացնել ոտքերը:

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս