Բաժիններ՝

Բրազիլիայում խուզարկել են նախկին նախագահ Լուլա դա Սիլվայի տունը

Բրազիլիայի ոստիկանությունը ընդգրկուն հակակոռուպցիոն հետաքննության ընթացքում խուզարկել Է երկրի նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի տունը Սան Պաոլոյում: Դա Սիլվան ինքը ձերբակալվել Է հարցաքննության համար: Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

Նախկին նախագահի տանը կատարված խուզարկությունը խոշորամասշտաբ գործողության բաղկացուցիչ մասն Է, որը մարտի 4-ին անցկացնում են Բրազիլիայի իրավապահ մարմինները: Դրան մասնակցում Է 200 ոստիկան եւ հարկային ծառայության 30 ներկայացուցիչ:

Խուզարկություններն անցկացվում են երկու նահանգներում: Հայտնի Է, որ ոստիկանները խուզարկում են նաեւ նախկին նախագահի կողմից հիմնադրված Դա Սիլվա ինստիտուտը:

Անցկացվող բոլոր խուզարկությունները կապված են Petrobras պետական նավթընկերությունում կոռուպցիայի գործի հետ, որին, հետաքննության վարկածով, խառն են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Սկանդալն սկսվել Է 2014 թվականի գարնանը, երբ ձերբակալվեց Petrobras-ի՝ մատակարարման գծով նախկին տնօրեն Պաուլու Ռոբերտո Կոստան:

Այն ժամանակվանից սկանդալի կապակցությամբ ձերբակալվել Է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ հայտնի քաղաքական գործիչներ եւ բիզնեսմեններ: Մարտի 4-ին երկրի Գերագույն դատարանը պաշտպանել Է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Էդուարդու Կունյային մեղադրանքներ առաջադրելը:

Կունյան կասկածվում Է մի քանի միլիոն դոլար գումարի կաշառք վերցնելու մեջ՝ Petrobras ընկերության պարտավորագրերի կնքման գործում օգնելու դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս