Թուրքիայի Մարդին քաղաքում պայթյունի հետևանքով 2 ոստիկան է զոհվել
Ոստիկանության նվազագույնը 2 աշխատակից է զոհվել, 35 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Նուսայբին տեղանքում որոտացած պայթյունի հետևանքով:
Երկրի իշխանություններն արդեն հայտնել են, որ Երթևեկության վերահսկողության բաժնի գրասենյակի վրա հարձակման հետևում կանգնած են «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները, սակայն քրդերը դեռևս չեն ստանձնել ականապատ ավտոմեքենայի պայթյունի պատասխանատվությունը:
Հաղորդվում է, որ պայթյունից հետո հարձակվողները կրակ են բացել:
Հիշեցնենք, որ Դիարբեքիրում ու գերազանցապես քրդաբնակ շրջաններում ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ՝ ցուցարարներին հեռացնելու համար, որոնք բողոքում են թուրքական իշխանությունների՝ արդեն ամիսներ տևող օպերացիայից ու քուրդ զինյալների կալանավորման դեմ:
Նախօրեին բախումներ էին գրանցվել նաև Ջիզրե քաղաքում, ինչի հետևանքով տուժել էր երկու խաղաղ բնակիչ: Քաղաքում իշխանությունները մասնակի չեղյալ էին հայտարարել պարետային ժամը, որից հետո հնչել էին պայթյուններ ու կրակոցներ: