Բաժիններ՝

Գվարդիոլան ցանկանում է Նոյերին տանել «Մանչեսթեր Սիթի»

Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով ամռանը կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», պլանավորում է անգլիական ակումբ հրավիրել մյունխենցիների դարպասապահ Մանուել Նոյերին:

Գվարդիոլան կարծում է, որ իր ներկայիս դարպասապահը կօգնի «Մանչեսթեր Սիթիին»՝ հաղթանակի հասնել Պրեմիեր լիգայում և Չեմպիոնների լիգայում, ընդ որում, չի հաղորդվում, մտնո՞ւմ է արդյոք իսպանացու պլանների մեջ «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս հիմնական դարպասապահ Ջո Հարթը:

Ընթացիկ մրցաշրջանում Նոյերը Բունդեսլիգայում անցկացրել է 24 հանդիպում և բաց է թողել 13 գնդակ:

Հարթը ԱՊԼ-ի 25 խաղերում բաց է թողել 26 գնդակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս