
«Մեզ դժվար է կանգնեցնել, երբ մենք խաղում ենք այս մակարդակում». Լուիս Էնրիկե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Պրիմերայի 27-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» դեմ անցկացրած խաղի ելքը (5:1):
Այս մրցաշրջանում չիրացված 11-մետրանոցների մասին
«Մենք պետք է բարելավենք այդ ասպեկտը, բայց, ինչպես ես արդեն ձեզ ասել եմ, այդպիսի բաներն ինձ շատ քիչ են անհանգստացնում»:
Բրավոյի խաղի մասին
«Կլաուդիոն, ինչպես հարձակողական եռյակը, շատ-շատ է խաղում: Նա կարևոր է մեր խաղում, չնայած դարպասապահը միակն է, ով մեզ մոտ ազատված է պրեսինգից»:
Թիմի մասին
«Մոտենում է մրցաշրջանի ամենալավ մասը: Պետք է սպասել` տեսնելու համար՝ ինչի ենք մենք արժանի և ինչի կարող ենք հասնել: Մեզ շատ դժվար է կանգնեցնել, երբ մենք խաղում ենք վարպետության և ինտենսիվության այս մակարդակով:
Մենք շատ լավ մտանք այս խաղի մեջ և պահեր ստեղծեցինք: Խաղի ժամանակ ես ոչ մի սպառնալիք չտեսա»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը