Բաժիններ՝

Գյունդողանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մտադիր է ամռանը փոխել թիմը:

Գերմանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի նկատմամբ հավակնություններ ունեին «Բարսելոնան», «Յուվենթուսը» և «Արսենալը», սակայն Գյունդողանը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և աշխատել Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ:

Հիշեցնենք, որ նախորդ ամիս «Բորուսիան» հերքել էր ինֆորմացիան այն մասին, որ ֆուտբոլիստն անգլիացիների հետ պայմանավորվել է պայմանագրի մասին:

Գյունդողանի պայմանագրի ժամկետը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2017թ. ամառը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031