Ռուսաստանցիների մեկ երրորդը ցանկանում է նախագահի պաշտոնում կնոջ տեսնել

«Լեւադա կենտրոնի» կողմից անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ռուսաստանցիների մեկ երրորդը ցանկանում է, որ առաջիկա 10-15 տարում կինը զբաղեցնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը:

Հարցմանը մասնակցած կանանցից դա ցանկանում է գրեթե կեսը (44 տոկոս), իսկ տղամարդկանցից՝ յուրաքանչյուր հինգերորդը (21 տոկոս): Բոլոր հարցվածների 20 տոկոսը չի ցանկանում կնոջ տեսնել նախագահի պաշտոնում:

Ճնշող մեծամասնությունը (77 տոկոս) դրական է վերաբերվել քաղաքականությանը կանանց մասնակցությանը, 64 տոկոսն ասել է, թե կցանկանար կանանց տղամարդկանց հետ հավասար տեսնել պետական բարձրագույն պաշտոններում:

2014 թվականին նախագահի պաշտոնում կնոջ տեսնել ցանկանողների թիվն ավելի մեծ էր. դա ցանկանում էր հարցվածների 46 տոկոսը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031