Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 99 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի բակից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի երիտասարդ տղա:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավոր երիտասարդին առաջինը օգնության են հասել շինարարության հարևանությամբ բնակվողներն ու այդ շենքում շինարարական աշխատանքներ կատարողները:

Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Լավ էր՝ ինչքան կարացինք, շուտ օգնեցինք, շտապ օգնությունն էլ ժամանակին եկավ ու էդ ջահել տղուն, ով կլիներ մոտ 25 տարեկան, տեղափոխեցին հիվանդանոց: Ինչ սկսեցին նշված շենքի կառուցումը, 10 տարուց ավելի է, չի ավարտվում, ինչի պատճառով ամբողջ տարածքում փոշի ու կեղտ է, իսկ եթե կողքով բարեհաջող ես անցնում՝ առանց վտանգելու կյանքդ, ապա պետք է մի մոմ վառես: Լվացքը մաքուր փռում ենք, կեղտոտ ու փոշոտ հավաքում ենք: Բազմիցս դիմել ենք պատկան մարմիններին, մասնավորապես Երևանի քաղաքապետարանին ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությանը ու ամեն անգամ խոստացել են, որ հարցը կլուծվի, սակայն նրանց բոլորի խոսքերը օդ են դուրս էկել»:

Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Մանրամասներն` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս