Շրջայց բժշկական կենտրոնում

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան և Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Դավիդ Սերգեենկոն ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, ուր ընթանում էին «Հանրային առողջապահության մարտահրավերները» համաժողովի երկրորդ օրվա աշխատանքները:

Նախարարները ծանոթացան բժշկական կենտրոնում իրականացվող ծառայություններին, նյութատեխնիկական հագեցվածությանը: Հյուրերը եղան վիրահատարաններում, վերակենդանացման և այլ բաժանմունքներում:

Համաժողովի մասնակիցները տպավորված էին բժշկական հաստատությունում մատուցվող ծառայություններով և սարքավորումների հնարավորություններով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031