
Ռոնալդուն և Ռամոսը խնդրել են վաճառել իրենց

Մադրիդի «Ռեալի» առաջատար ֆուտբոլիստներ՝ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ու իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը խնդրել են ակումբի ղեկավարությանը՝ վաճառել իրենց: Այս մասին հայտնում է «El Chiringuito»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ֆուտբոլիստներն այս հարցով դիմել են անձամբ Ֆլորենտինո Պերեսին:
Մադրիդի «Ատլետիկոյին» պարտվելուց հետո ֆուտբոլիստները շատ բարկացած են եղել և դիմել են նման քայլի:
Ռոնալդուն խաղի հաջորդ առավոտյան դիմել է Պերեսին, սակայն վերջինս խնդրել է հանգստանալ և սթափվել:
Ըստ աղբյուրի՝ Ռամոսն իր գործակալի հետ քննարկում է այլ ակումբների առաջարկները:
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբիից հետո սերուցքայինները գրեթե կորցրել են չեմպիոն դառնալու հույսերը:
Սիրարփի Աղաբաբյան