Գյումրիում 3 տրանսպորտային միջոց է բախվել

Tsayg.am-ը գրում է. Մարտի 1-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում: Շիրակի մարզպետարանի մոտ, բախվել է 3 տրանսպորտային միջոց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու հրշեջ-փրկարարները: Ավտոմեքենաները հոսանքազրկել են: Ավտովթարի հետևանքով 1993 թվականին ծնված Արտաշես Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Կատարվել է համապատասխան զննություն, տուժածին ցուցաբերվել է ամբուլատոր բուժօգնություն, ինչից հետո նա իր դիմումի համաձայն հրաժարվել է ստացիոնար բուժումից ու հեռացել հիվանդանոցից: Վթարի առաջացման պատճառները ճշտվում են:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031