Բաժիններ՝

Աշոտ Ղազարյանը՝ Գլենդելի պատվավոր քաղաքացի

Վերջերս դերասան Աշոտ Ղազարյանին հազվադեպ ենք տեսնում հեռուստատեսությամբ: Ո՞ւր է նա և ի՞նչ գործունեություն է ծավալում այսօր Հայաստանում և Հայաստանից դուրս: Նա իր տիկնոջ հետ ներկա էր ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում մարտի 1-ին կայացած ժողովրդական վարպետ Նելլի Գևորգյանի անհատական ցուցահանդեսի բացմանը: 168.am-ի հետ զրույցում նա ասաց.

«Իմ գործունեության առաջին տեղում եմ դասում այն երեխաներին դասավանդելու, կրթելու գործընթացը, որն արդեն բազում տարիներ տեղի է ունենում «Աշոտ Ղազարյանի ծիծաղի, հումորի և խոսքի ստուդիայում»: Մենք նրանց կտրում ենք դրսից, համակարգիչներից և կիրթ քաղաքացի ենք դաստիարակում: Պարտադիր չէ, որ նրանք բոլորը վաղը դառնան դերասաններ, բայց նրանք կլինեն կիրթ, ճաշակով մարդիկ: Բացի այդ, ես շատ եմ մեկնում հյուրախաղերի. վերջերս եմ եկել ԱՄՆ-ից: Առաջին անգամ է, որ ԱՄՆ-ից գալուց հետո հարցազրույց եմ տալիս: Հիմա կասեմ մի բան, որ երբեք ոչ մի տեղ չեմ ասել: Հունվարի 10-ին Գլենդելում տեղի ունեցավ իմ «Երեկ լավ էր, քանց թե էսօր» մոնոներկայացումը, որին ներկա էր նաև Գլենդելի քաղաքապետը: Ներկայացման ավարտին նա բեմ բարձրացավ, շնորհակալություն հայտնեց և ինձ էլ տվեց Գլենդելի պատվավոր քաղաքացու կոչում:

Մտադիր եմ նաև մեզ մոտ՝ Հայաստանում, բեմադրել այդ ներկայացումը, բայց այս անգամ այն չի լինի մոնոներկայացում: Բեմում կլինենք մի քանի հոգով: Այնպես որ, այդ ամենը դեռևս աշխատանքային փուլում է՝ մոնոներկայացումը վերածում ենք պիեսի»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս