Բաժիններ՝

Արմեն Պետրոսյանը՝ «Ֆուլ հաուս»-ի եվրոպական շրջագայության ու երևանյան ներկայացումների մասին. Life.panorama.am

«Ֆուլ հաուս»-ը պատրաստվում է մեկնել եվրոպական շրջագայության. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը:

«Մարտի 16-ին «Ֆուլ հաուս»-ի հիմնական անձնակազմով կմեկնենք եվրոպական երկրներ եւ կվերադառնանք ամսի 28-ին: Կարճ ժամանակում ունենալու ենք թվով յոթ համերգ: Կլինենք Բարսելոնայում, Մարսելում, Լիոնում, Ստրասբուրգում, Համբուրգում, Հոլանդիայում եւ Վիեննայում»,- նշեց Մենչը:

Հետաքրքրվելով, թե նույն համերգային ծրագի՞րն է պահպանվելու, ինչը ներկայացրել են ԱՄՆ-ում, պրոդյուսերը պատասխանեց.

«Այո, նույն ծրագիրն է լինելու, միայն որոշ փոփոխություններով: Յուրաքանչյուր տեղում համերգային ծրագրում փորձում ենք պահպանել հիմնական սցենարական գիծը, բայց միաժամանակ հարմարացնում ենք տեղի բնակչության մենթալիտետին»:

Ի դեպ՝ Արմեն Պետրոսյանը հայտնեց, որ վերջապես «Ֆուլ հաուս»-ը Հայաստանում եւս համերգ-ներկայացմամբ կներկայանա.

«Ինչպես մեր հեռուստադիտողը, այնպես եւ մենք շատ երկար ենք սպասել մեր երեւանյան համերգներին եւ ի ուրախություն բոլորիս՝ երեւանյան համերգների օրերը եւս արդեն նշանակված են: Մայիսի 16-ին, 17-ին եւ 18-ին Հակոբ Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի Պետական Թատրոնի համերգասրահում տեղի կունենա «Ֆուլ հաուս»-ի սպասված համերգը»,- ավելացրեց նա:

Հետաքրքրվելով, թե «Ֆուլ հաուս»-ի նոր դերասանները՝ Մարինկա Խաչատրյանն ու Գեւորգ Մարտիրոսյանը արդեն հասցրե՞լ են ինտեգրվել նոր միջավայրին, Արմեն Պետրոսյանը նկատեց.

«Կարելի է ասել՝ մեր հերոսներն արդեն ամբողջությամբ ինտեգրվել են նոր միջավայրին. շատ ջերմ ու ընտանեկան մթնոլորտ է տիրում մեզ մոտ, նոր հերոսների մուտքն էլ առաջին իսկ նկարահանման օրից ոչ մի խնդիր չի առաջացրել»:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս