Բաժիններ՝

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղում մասնակիցները կխաղարկեն 1 միլիոն դոլար

Նորվեգացի Մագնուս Կարլսենը Նյու Յորքում կխաղա հավակնորդների մոսկովյան մրցաշարի հաղթողի հետ:

Տիտղոսի համար խաղը տեղի կունենա նոյեմբերին, Նյու Յորքում: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կհանդիպի հավակնորդների մրցաշարի հաղթողի հետ, որը կանցկացվի Մոսկվայում, մարտի 11-ից մինչև 28-ը:

Հավակնորդների մրցաշարին կմասնակցեն ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Խիկարու Նակամուրան, ռուսաստանցիներ Սերգեյ Կարյակինը և Պետեր Սվիդլերը, հնդիկ Վիշվանաթան Անանդը, բուլղարացի Վեսելին Տոպալովը, հոլանդացի Անիշ Գիրին և հայ Լևոն Արոնյանը:

«Մրցանակային ֆոնդը կկազմի ավելի քան 1 միլիոն դոլար, և հաղթողը կստանա դրա 60 տոկոսը»,- հաղորդել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031