Բաժիններ՝

The Rolling Stones-ն անվճար համերգ կտա Կուբայում

The Rolling Stones լեգենդար ռոք-խումբը մարտի 25-ին անվճար համերգ կտա Կուբայի մայրաքաղաք Հավանայում: Այս մասին տեղեկացնում է Associated Press գործակալությունը:

«Մենք մեր կարիերայի ընթացքում ելույթներ ենք ունեցել բազմաթիվ հետաքրքիր վայրերում, բայց Հավանայում այդ շոուն մեզ համար իսկապես նշանակալի իրադարձություն կլինի: Մենք հուսով ենք, որ Կուբայի մեր բարեկամների համար՝ նույնպես»,- գործակալությունը մեջբերել է խմբի հայտարարությունը:

Իր պատմության ընթացքում The Rolling Stones-ը թողարկել է 22 ստուդիական եւ ութ համերգային ալբոմ: Տարբեր ժամանակներում խմբի 21 սինգլներ լավագույնների տասնյակում են հայտնվել Մեծ Բրիտանիայում, իսկ դրանցից ութը գլխավորել են հիթ-շքերթները:

Խմբի ալբոմների համաշխարհային պաշտոնական տպաքանակը գերազանցում է 250 միլիոնը, սակայն էլ ավելի մեծ թիվ են կազմում անօրինական ճանապարհով թողարկված սկավառակները: 1989 թավականից The Rolling Stones խումբը ընդգրկվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս