Աշխարհի միլիարդատերերի ցանկում ներառվել է չորս հայ գործարար

Ամերիկյան Forbes հանդեսի հրապարակած միլիարդատերերի հոբելյանական 30-րդ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է չորս հայ գործարար: Աշխարհի միլիարդատարերի ցանկում հայազգի միլիարդատերերից ամենաբարձր վարկանիշն ունի ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկ ին (Հարությունյան), ով 5,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 219-րդ հորիզոնականը: 3,1 մլրդ կարողությամբ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը գտնվում է վարկանիշային աղյուսակի 549-րդ տեղում, արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանը` 2,2 մլրդ դոլար կարողությամբ 810-րդն է, իսկ «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ղեկավար Դանիլ Խաչատուրովը` 1,4 մլրդ դլարով զբաղեցրել է 1275-րդ հորիզոնականը:

Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Microsoft-ի նախկին եւ նախկին սեփականատեր Բիլ Գեյթսը, ում կարողությունը գնահատվում է 75 մլրդ դոլար: 67 մլրդ դոլարով նրան հետևում է Zara ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, իսկ երրորդ հորիզոնականում է ներդրող Ուորեն Բաֆեթը` 60.8 միլիարդ դոլարով: Չորրորդ տեղում է մեքսիկացի գործարար Կառլոս Սլիմ Էլուն (50 մլրդ), նրան հաջորդում է Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը (45.2 մլրդ), ապա՝ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (44.6 մլրդ), Լարի Էլիսոնը (43.6 մլրդ), Մայքլ Բլումբերգը (40 մլրդ) , Չարլզ Կոխը (39.6 մլրդ ) եւ Դևիդ Կոխը (39.6 մլրդ):

Ըստ Forbes-ի` աշխարհում այսօր կա 1810 միլիարդատեր` նախորդ տարվա համեմատ 16-ով պակաս:

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ