Instagram-ի 8 հնարք, որի մասին քչերը գիտեն
Takprosto.cc կայքը գրում է, որ հիմա շատերն են օգտվում Instagram-ից: Օգտատերերի կողմից այս սոցիալական ցանցում է ներբեռնվել ավելի քան 20 միլիարդ լուսանկար:
1. Ֆիլտրեր: Լուսանկարներն ավելի գեղեցիկ դարձնող ֆիլտրերի միջոցով ցանցը գրավեց իր առաջին օգտատերերին: Լուսանկարներն ավելի գեղեցիկ տեսք են ստանում՝ դրանց գույները փոխելու, ֆիլտրերի միջոցով շտկումներ կատարելու դեպքում:
Եթե ունեք սիրելի ֆիլտրեր, կարող եք հեռացնել նրանք, որոնցից հազվադեպ եք օգտվում: Սեղմեք «manage» կոճակը և հեշտությամբ հեռացրեք այն ֆիլտրերը, որոնք հաճախ չեք օգտագործում:
2. Անհաջող լուսանկարներ: Եթե ձեզ նշել են նկարում, որը դուք չեք հավանում, պետք չէ մտահոգվել: Վատ լուսանկարները կարելի է թաքցնել ուրիշների աչքից: Բացեք լուսանկարը, սեղմեք ձեր անվան վրա և ընտրեք «hide from my profile»:
3. Ավելի շատ հետաքրքիր լուսանկարներ ընկերներից: Ընտրելով «following» հատվածը՝ կարող եք տեսնել «activity» բաժինը: Այստեղ կարող եք տեսնել լուսանկարները, որոնք հավանել են ձեր ընկերները:
4. Սեփական լայքերի պատմությունը: Հեշտությամբ կարելի է գտնել այն լուսանկարները, որոնք դուք հավանել եք ամիսներ առաջ: «Photos you’ve liked» հատվածում հեշտությամբ կարող եք գտնել ձեր կողմից հավանած լուսանկարները:
5. Լուսանկարների հրապարակում սահմանափակ թվով անձանց համար: «Direct» բաժինը ներբեռնելու վերջին էտապում թույլ կտա լուսանկարը ցույց տալ Instagram-ի միայն որոշակի օգտատերերի:
6. Լավագույն լուսանկարների ուղարկում անձնական հաղորդագրության միջոցով: Բազմաթիվ օգտատերերի ցանկությունը հաշվի առնելով՝ Instagram-ն այժմ առաջարկում է նաև նման ծառայություն: «Հավանել», «մեկնաբանել» կոճակների կողքին հայտնվել է նոր կոճակ, որի միջոցով ցանկացած լուսանկար կարող եք ուղարկել ձեր ընկերներին:
7. Որակյալ համացանց: Instagram-ի ցանկացած օգտատեր կարիք ունի նաև արագ ինտերնետի: Որակյալ և արագ համացանցի միջոցով կարող եք օգտվել Instagram-ի բոլոր հնարավորություններից:
8. Սիրելի օգտատերերի նորություններին բաժանորդագրում: Սիրելի օգտատերերից կարող եք ստանալ թարմ նորություններ, եթե սեղմեք «turn off post notifications» կոճակը: Դա անելու համար մտեք այն օգտատիրոջ էջ, ում նորություններին ցանկանում եք բաժանորդագրվել: Աջ հատվածում կգտնեք բազմակետեր, որոնց վրա սեղմելով՝ կգտնեք այդ կոճակը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը