
Կանխարգելեք կարիեսը բնական ճանապարհով

Մեծ քանակությամբ քաղցր օգտագործելիս հաճախ մոռանում ենք մաքրել ատամները, որն էլ կարիեսի առաջացման իրական պատճառ է դառնում: Կարիեսի պատճառները, որպես կանոն, կախված են հենց մարդուց:
Սա կարող է առաջանալ օրգանիզմում հանքանյութերի, այնպիսի ճարպալուծվող վիտամինների, ինչպիսիք են վիտամին A-ն, D-ն, E-ն և K-ն, և սննդարար տարրերի պակասից: Մի խոսքով՝ օրգանիզմը չի կարողանում յուրացնել սննդարար տարրերը:
Բարեբախտաբար, դրա լուծումն էլ կա: Պետք է առողջության համար ճիշտ մթերքներ օգտագործել: Պետք է օգտագործել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են՝
- Կոկոսի յուղ
- Տավարի միս
- Օրգանական բանջարեղեն
- Ձավարեղեն
- Արգանակներ
Կարող եք նաև սննդային հավելումներ օգտագործել, օրինակ՝ ձկան յուղ: Իհարկե, չենք ասում, որ պետք է հրաժարվել քաղցրից, սակայն ատամների մասին մոռանալ էլ պետք չի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը