![](/banners/BeFunky-design.jpg)
Ինչ տեղի կունենա, եթե ամուսնանան ծերունին ու աղջնակը. Սոցիալական փորձարկում
![](https://168.am/wp-content/uploads/2016/02/1766350.jpg)
Հատուկ սոցիալական փորձարկում է անցկացվել Նյու Յորքի Թայմս-սքվերում, որտեղ մարդկանց աչքի առաջ տեղի է ունեցել 65-ամյա ծերունու ու 12-ամյա աղջնակի հարսանեկան ֆոտոսեսիան, հայտնում է Metro-ն:
Որոշ անցորդներ չեն կարողացել անտարբեր մնալ նման անսովոր տեսարանի նկատմամբ: Չնայած տղամարդը պնդել է, թե ունի ամուսնանալու բոլոր օրինական հիմքերը, ականատեսները միջամտել են պրոցեսին:
Տարեց տղամարդու հասցեին հնչել են վիրավորանքներ ու սպառնալիքներ, մարդիկ փորձել են Ոստիկանություն հրավիրել:
Ակցիայի նպատակն էր՝ ուշադրություն հրավիրել աշխարհի բազմաթիվ երկրներում հանդիպող նման անհավասար ամուսնությունների վրա:
ԱՄՆ-ի որոշ նահանգներում նույնպես 12 տարեկան աղջկան թույլատրվում է ամուսնանալ՝ որոշակի պայմանների դեպքում: