Բաժիններ՝

Ռոնալդուն խոսել է «Ատլետիկոյի» դեմ խաղի մասին

«Ռեալ Մադրիդի» առաջատար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Լա լիգայի 26-րդ տուրում  «Ատլետիկոյի» դեմ խաղի մասին:

Ռոնալդուն նշել է, որ հանդիպման կարևորությունը շատ մեծ է, և չնայած առաջնության բարդությանը՝ թիմը պայքարելու է մինչև վերջ:

«Ֆուտբոլը լի է անակնկալներով, և ամեն ինչ կարող է պատահել: «Ատլետիկոյի» պաշտպանությունը շատ լավն է, բայց մենք խաղալու ենք սեփական հարկի տակ, և, ինչպես միշտ, ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար»,- նշել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին, Երևանի ժամանակով 19:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս