«Չելսին» հակված է Իտալիայի հավաքականի մարզիչ Անտոնիո Կոնտեի տարբերակին
Պայմանագիրն իտալացու հետ կարող է կնքվել արդեն մարտին: Ռոման Աբրամովիչը կցանկանար «Չելսիում» տեսնել 3 մարզիչների: Կոնտեին, Ալլեգրիին և Սիմեոնեին: Դիեգոյի Տարբերակը կարող է ձախողվել, քանի որ արգենտինացին իրեն զգում է «Ատլետիկոյի» շատ կարևոր մի մաս և հանդիսանում է կուլտային ֆիգուր ֆանատների համար: «Յուվենթուսն» իր հերթին՝ գոհ է Ալլեգրիի աշխատանքից և չի ցանկանում բաց թողնել մարզչին:
Ըստ La Gazzetta dello Sport-ի տեղեկության, Կոնտեի տարբերակը գերադասելի է «կապույտների» համար: Վերջնական որոշում Աբրամովիչը դեռ չի կատարել, բայց իտալացու հետ պայմանագիրը կարող է կնքվել արդեն մարտին:
Անտոնիո Կոնտեի պայմանագիրն Իտալիայի հավաքականի հետ նախատեսված է մինչև Եվրոպայի առաջնության ավարտը:
46-ամյա Անտոնիոն հաղթել է «Յուվենթուսի» հետ Իտալիայի 3 առաջնություն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը