«Մեզ պետք էր ուժասպառ անել մրցակցին». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայում «Արսենալի» դեմ անցկացրած խաղի մասին (2:0):
«Մենք լավ գործեցինք ամբողջ խաղի ընթացքում: Մեզ պետք էր ուժասպառ անել մրցակցին, որպեսզի ավելի շատ տարածություն ունենայինք հարձակումների համար:
Դա շատ հետաքրքիր և դիտարժան խաղ էր բոլորի համար: Մենք արժանի հաղթանակ տարանք:
Մենք աշխատում էինք սպառնալ մրցակցի դարպասներին, ստեղծում էինք շատ վտանգավոր պահեր:
Հակամարտության ելքը դեռ որոշված չէ, մեզ անհրաժեշտ է լավ խաղալ Բարսելոնայում մեր ֆանատների առաջ:
Պիկեն հատո՞ւկ ստացավ դեղին քարտը: Ոչ, դա այդպես չէ: Դա այն ֆոլը չէր, որը կատարում են, որպեսզի դեղին քարտ ստանան»,- ասել է Էնրիկեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը