«Ես Մեսսիին, Սուարեսին և Նեյմարին ասում եմ՝ «աբրակադաբրա», և սկսվում է կախարդանքը». Լուիս Էնրիկե
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալի» դեմ անցկացվելիք խաղի սպասումներով: Հանդիպումը տեղի է ունենալու Լոնդոնում, փետրվարի 23-ին:
««Արսենալի» խաղաոճը նման է մերին. գեղեցիկ ֆուտբոլ, գնդակի շարժ, խելացի խաղ: Երբեք հնարավոր չէ կանխագուշակել նույնատիպ ոճերով թիմերի խաղի արդյունքը:
Ինչպես եմ խաղին տրամադրում Մեսսիին, Սուարեսին և Նեյմարի՞ն: Ասում եմ նրանց՝ «աբրակադաբրա», և սկսվում է կախարդանքը: Իմ տրամադրության տակ է աշխարհի լավագույն հարձակումը, և նրանք ազատություն ունեն: Բայց միևնույն ժամանակ՝ ունեն նաև պարտականություններ. թիմը հույս է դնում նրանց պրեսինգի վրա և կախված է նրանցից»,- ասել է Էնրիկեն AS-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը