Բաժիններ՝

«Նախորդ տարի փակվել է 77 ձկնարտադրական տնտեսություն». Արթուր Աթոյան

«Ներկա պահին հայ ձկնարտադրության հետ կապված ստեղծվել է մի իրավիճակ, որը հիշեցնում է 50-ական թթ. խրուշչովյան քաղաքականությունը, երբ Արարատյան դաշտում կտրում էին բոլոր թանկարժեք տեսակի խաղողի այգիները ու փոխարենը՝ եգիպտացորեն ցանում»,- այսօրվա ասուլիսին խոսելով ձկնարտադրության ոլորտի խնդիրներից՝ նման կարծիք հայտնեց Հայ ձկնարտադրողների միության նախագահ Արթուր Աթոյանը։ Ըստ նրա` այսօր անհանդուրժողականություն է ցուցաբերվում այն երևույթների նկատմամբ, որոնք ձկնարտադրողին թողել են անօգնական վիճակի մեջ։

«Հիմա ականատես ենք լինում մի պատմական իրադարձության, որի ընթացքում կայացած մի տետեսական ոլորտ գնում է մենաշնորհացման»,- նշեց նա՝ հավելելով, որ նախորդ տարի փակվել է 77 ձկնարտադրական տնտեսություն. «Այլ երկրներում ձկնարտադրությունը զարգանում է, որովհետև կառավարության մակարդակով նրանց տրամադրվում են աշխատանքային տեխնոլոգիաներ, պայմաններ, բացատրական ու գիտական աշխատանքի արդյունքներ, որպեսզի նրանք աշխատենք ու չգնան քայքայման: Դրա համար մեզ մոտ քայքայվում են, դրսում՝ ծաղկում»:

Նա նշեց, որ 2016թ. սկզբից մինչև օրս ունենք ևս 3 փակված տնտեսություն. «Եթե ուսումնասիրենք, կարող ենք նորերն էլ հայտնաբերել»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս