ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Վանաձոր-Ալավերդի, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները:
Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաներով: