Բաժիններ՝

Ելույթի ժամանակ Վենեսուելայի նախագահը բացականչել է՝ Կեցցե Մեսսին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն չի կարողացել թաքցնել իր համակրանքն արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի նկատմամբ: Բենզինի գների փոփոխման մասին ելույթի ժամանակ նախագահն ընդհատել է ճառը և բղավել՝ կեցցե Մեսսին, կեցցե Կատալոնիան: Այս կերպ նա շնորհավորում էր Մեսսիին Լա լիգայում 300-րդ գոլը հեղինակելու կապակցությամբ:

Սա առաջին դեպքը չէ: Նախորդ տարի Մադուրոն ելույթի ժամանակ բացականչել էր՝ «Կեցցե «Բարսելոնան», կեցցե Մեսսին, կեցցե Սուարեսն իր սուր ատամներով»:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս